Մեքսիկայում նարկոկարտելների միջեւ հարցեր պարզելու արդյունքում ավելի քան 10 մարդ է զոհվել

defaultՄեքսիկական երկու նահանգներում սուրբծննդյան առավոտ նարկոկարտելների միջեւ հարցեր պարզելու արդյունքում առնվազն 13 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Մեքսիկայի ոստիկանությունը Միչոական նահանգի Խալիսկո քաղաքում գլխատված տղամարդկանց վեց մարմին է հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ, նրանք «Խալիսկո. նոր սերունդ» կարտելի անդամներ են եղել: Նաեւ սպառնալիքներով լի գրություն են հայտնաբերել, որը ստորագրված է վերջերս ստեղծված «Նոր ընտանիք Միչոականից» կարտելի անունից:

 Գերերո նահանգում էլ, որը հանցավորության տեսանկյունից Մեքսիկայի ամենավտանգավոր շրջանն է համարվում, զինված անձինք ներխուժել են տուն եւ դաժան հաշվեհարդար տեսել 7 հոգանոց ընտանիքի անդամների հետ: Հարձակվողները փախուստի են դիմել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *