«Միասնություն » համազգային շարժումը լուրջ հայտ է ներկայացնում

15107453_1105382006247730_8394528178425174382_n«Միասնություն» համազգային շարժման ձևավորումը նոր շունչ և որակ հաղորդեց լճացման մեջ գտնվող հայաստանյան քաղաքական դաշտին: Վաղուց էր հասունացել այն պահը, երբ ասպարեղ կմտնեն իրական ասելիք ունեցող, քաղաքական դաշտում հովանավորներ փնտրելու փոխարեն՝ սեփական ուժերին վստահող, քաղաքական ինտրիգների մեջ չթաթախված, հասարակության կողմից վստահության քվե ստացած ուժերը: «Միասնություն» համազգային շարժման գաղափարները պարզ են և ընդունելի բոլորի համար: «Ով մեր հետ չէ՝ մեր դեմ է» հնացած և ոչ արդյունավետ մոտեցմանը, որով մինչ օրս առաջնորդվում է մեր քաղաքական դաշտը, շարժումը հակադրում է ազգային միասնության, երիտասարդ, հայրենասեր անհատների, կարող ուժերի և նոր մոտեցումների գեներացիայի գաղափարը, որի միջոցով էլ հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած և օր-օրի ավելացող սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրները:

Շարժման հիմքում նորն է. քաղաքական դաշտում առողջ սերնդափոխության և նոր գաղափարների, մոտեցումների ընդհանրացումը: Հենց սա է թերևս շարժմանը բազմաթիվ երիտասարդների միանալու պատճառներից մեկը:  Բացի այդ, գաղտնիք չէ,  որ մեր երկրում տասնյակ տարիներ շարունակ արհամարհվում է այս կամ այն ոլորտում առկա խնդիրների շուրջ բարձրաձայնվող  փորձագիտական կարծիքը: «Միասնություն» համազգային շարժումը կարծես կոտրել է քաղաքական դաշտի նաև այս սառույցը: Դրա  վկայությունն են տարբեր ձևաչափերով պարբերաբար կազմակերպվող քննարկումները, որտեղ փորձագիտական համայնքը ի վերջո հնարավորություն է ստանում  մասնագիտական գնահատականներ տալ և համափարփակ լուծումներ առաջարկել երկրում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարման համար:

Ի տարբերություն քաղաքական դաշտի մյուս խաղացողների, որոնք մասնագիտացված են միայն խոսելու մեջ,  նոր ձևավորված շարժումը ցույց է տալիս իր լսելու ունակությունը և պատրաստակամությունը:

«Միասնություն» համազգային շարժումը կատարում է քաղաքական դաշտում իր առաջին բայց վստահ քայլերը , ինչի մասին վկայում է շարժման նկատմամբ ձևավորված հասարակության լայն շերտերի դրական ընկալումը և համակրանքը: Հաշվի առնելով որ հասարակության վստահությունը ամենամեծ քաղաքական կապիտալն է, ապա արդեն իսկ կարող ենք ասել, որ Միասնություն համազգային շարժումը լուրջ հայտ է ներկայացնում քաղաքական դաշտում և որպես երիտասարդ և նոր մոտեցումներ, լուծումներ առաջարկող ուժ կարող է իրական այլընտրանք հանդիսանալ դաշտում գոյություն ունեցող, սակայն իրենց գոյությունը երևէ կերպ  չարդարացնող մնացյալ քաղաքական ուժերին:

Ս. Խ.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *