Թոմաս Տուխել. «Բորուսիան» չափազանց շատ էր սխալվում

74092Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Աուգսբուրգի» հետ տնային ոչ ոքին (1:1) Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում:

«Վատ չսկսեցինք, սակայն հետո ամբողջությամբ կորցրինք խաղի վերահսկումը: Չգիտեմ, թե ինչու այդպես եղավ: Սխալները չափազանց շատ էին: Դրանց պատճառով մենք հաճախ ենք կորցնում միավորներ: Սխալվում էինք նույնիսկ պարզ իրավիճակներում: Երբ գնդակը մեզ մոտ էր, շատ անհաջող էինք պաշտպանությունից անցնում հարձակման: Գոլ բաց թողեցինք առաջին խաղակեսում, ինչը հաճախ է լինում: Արդեն 7-րդ անգամ «Բորուսիան» հայտնվեց հաշվի մեջ հետապնդողի դերում»,- մարզիչի խոսքը փոխանցում է Bild-ը:

 Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը Բունդեսլիգայում չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ եւ 27 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *