Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մերսեդեսը» 8 մետր սահել է ձորը

defaultՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 23-ին, ժամը 20.39-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 12-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 QV 889 համարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 8 մ) և սահել հարակից ձորակը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *