«Հաց բերողին» տեղափոխել են հիվանդանոց. նրա մոտ հայտնաբերվել է մակերեսային գաստրիտ

default-3«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի  վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ընկերներից Արմանը: Նա նշեց, որ Արթուր Սարգսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

NEWS.am-ի հետ զրույցում  «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ Արթուր Սարգսյանն իրենց մոտ է տեղափոխվել դեկտեմբերի 11-ի երեկոյան եւ հետազոտվելուց հետո կրկին դուրս գրվել հիվանդանոցից: Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է մակերեսային գաստրիտ:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ եւ այլն:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար, նրան կալանավորել են:

Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է դպրոցում, այունեհետւ Մանկավարժական համալսարանում՝ դասավանդել ֆիզիկա եւ մաթեմատիկա: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *