Իտալիայում ձերբակալել են Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկին

timthumb (4)Իտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում:

Ինչպես հայտնել է La Cnews 24 տարածաշրջանային հեռուստաալիքը, հատուկ գործողության ընթացքում Վոտարին հայտնաբերվել է իր հայրենի քաղաքում՝ Բենեստարեում, կառոցված գաղտնի բունկերում: Տեղի իրավապահների տվյալներով՝ նա գլխավորում է «նդրանգետա» հզոր կալիբրիական հանցավոր կազմակերպության ամենաագրեսիվ խմբավորումներից մեկը:

Գանգստերը մեղսակից է բազմաթիվ արյունալի հանցագործությունների, մասնավորապես, այսպես կոչված «Դույսբուրգի սպանդին», որի ընթացքում 2007 թվականի օգոստոսին գերմանական այդ քաղաքում սպանվեց վեց մարդ: Վոտարին իտալական դատարանի կողմից դատապարտվել էր 30 տարվա բանտային կալանքի եւ միջազգային հետախուզման մեջ էր: Մաֆիոզը ներառվել էր Եվրոպոլի առավել վտանգավոր հանցագործների ցուցակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *