Հայաստանում մի քանի հազար մարդ ծնվել է միանգամից 18 տարեկան. Նաիրա Զոհրաբյան

timthumb«Ծառուկյան» դաշինքի անդամները շարունակում են նախընտրական քարոզարշավ անցկացնել Հայաստանի տարբեր մարզերում: «Պարզվում է՝ մեր երկրում կա 2 մլն 567 հազար ընտրող: Ժողովուրդ ջան, էս երկրում էդքան մարդ կա՞ ապրող»,- Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց նաեւ, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը ներկայացվում է մի քանի հազարով ավելի: «Ստացվում է՝ Հայաստանում մի քանի հազար մարդ ծնվել է միանգամից 18 տարեկա՞ն»,- հարց է բարձրացնում թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *