Հենրիխ Մխիթարյանը միացել է վիրավոր զիվորներին աջակցելու ծրագրին

timthumb (99)Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը:

«Մեր վիրավոր զինվորներին աջակցելու՝ Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքում գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ՝ Երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *