Հայաստանը կդառնա՞ « վահան»

defaultԵրեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Սա մեր հարեւան երկրի նախագահի առաջին այցն է Հայաստան նրա պաշտոնավարման շրջանում, թեեւ այցի մասին խոսվում էր ավելի քան երկու տարի։ Ավելին, Իրանի նախագահի այցը հաջորդում է Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցելությանը, եւ, ինչպես պնդում են շատ փորձագետներ, Հայաստան գալով՝ Հասան Ռոհանին պատասխանել է Ադրբեջանին՝ Նեթանյահուին ընդունելու համար։

Հայաստանյան իշխանությունները չեին թաքցնում , որ այս այցից ակնկալում են արդեն իսկ գոյություն ունեցող և նոր նախատեսվող էներգետիկ նախագծերի իրականացում և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ավելի դինամիկ միտումներ: Սակայն Թեհրանը թերևս առավել շաագրգռված է ստանալ սպառիչ տեղեկատվություն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունների կամ դրանց բացակայության մասին: Իրանի ցանկությունը հասկանալի է. այն սահմանակցում է և՛ Ադրբեջանին  և՛ ՀՀ-ին ու ջանում է կանխել իրավիճակի ապակայունացումը իր սահմանների մոտ:

Ռոհանին Հայաստան էր ժամանել ոչ միայն քաղաքական օրակարգով, այլ նաև տնտեսական: Բացի այդ Թեհրանը մատնանշեց նաև բազմակողմ ֆորմատով ՀՀ հետ համագործակցելու իր ցանկության և պատրաստակամության մասին, նկատի ունենալով ԵԱՏՄ շրջանակները: Իրանը պատրաստ է տրամադրել Հայաստանին իր բոլոր հնարավորությունները, փոխարենը ՀՀ-ը կծառայի կապող կամուրջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև:

Վերջին շրջանում Իրանը Հայաստանի մեջ տեսնում է առավելապես ՛՛անվտանգության վահան՛՛ և եվրոպական շուկա  դուրս գալու հնարավորություն: Հետևաբար Հայաստանը պետք է խելամիտ կերպով օգտագործի իսլամական հանրապետության նման հետաքրքրվածությունը:

Հայաստանյան որոշ շրջանակներում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը դժվոր թե թույլատրի Իրանի և ՀՀ հարաբերությունների այդչափ ջերմացումը՝ Հարաավային Կովկասում իր դոմինանտ դերը չկորցնելու համար: Սակայն ռուսական դոմինանտությունը վառ ընդգծված է միայն Հայաստանում. Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ ՌԴ վարում է  ամբողջությամբ այլ քաղաքականություն, այստեղ նա ի վիճակի չէ կիրառել սպառնալիքներ և պարտադրանք: Հետևաբար Հայաստանը ևս ունի հնարավորությունը մի կողմ դնելու ՌԴ հետ իր մշտական համաձայնողականությունը և վարել անկախ քաղաքականոթյուն, հետապնդելով իր սեփական շահերը գոնե տնտեսական ոլորտում:

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *