Բուշ քույրերը նամակ են գրել Օբամայի դուստրերին

bush-sistersԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրերը՝ Բարբարան և Ջենան, նամակ են գրել Բարաք Օբամայի աղջիկներն՝ Մալիին և Սաշային, որում խորհուրդներ են տվել՝ ինչպես ապրել Սպիտակ տնից դուրս, հաղորդում է Time պարբերականը։

«Այժմ դուք պետք է անդամակցեք նախկին նախագահների երեխաների ակումբին․ դիրք, որին չեք ձգտել»,-ասվում է նամակում։

Բուշի աղջիկները կոչ են արել նաև չմոռանալ մարդկանց, որոնք աշխատում են Սպիտակ տանը, մասնավորապես ֆլորիստ Նենսիին և խորհուրդ են տալիս կապ պահել ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալների հետ։

«Մենք շարունակում ենք կապ ունենալ Գաղտնի ծառայության հետ, որի աշխատակիցները եղել են մեր մեծանալու վկաները․ առաջին ժամադրության, նշանաադրության և նույնիսկ մեղրամսի։ Գիտենք, որ ամեն ինչ այդքան հեշտ չի եղել։ Դուք, ինչպես մենք, եղել եք դեռահաս, որոնց հետևել են այդ մարդիկ։ Բայց նրանք իրենց կյանքն են վտանգել հանուն մեզ»,-գրել են Բարբարան և Ջենան։

Նամակում նաև գրված է, որ Օբամայի դուստրերը ստիպված են եղել անծանոթ մարդկանցից լսել խիստ քննադատություն՝ ուղղված իրենց ծնողների հասցեին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին տեղի է ունենալու Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությոնը։ Նույն օրը Բարաք Օբաման և նրա ընտանիքը կհեռանան Սպիտակ տնից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *