Զոմբիների հայտնությունը մարդկությանը կոչնչացնի 100 օրում

defaultԶոմբիների հայտնության դեպքում մոտ 100 օր հետո մարդկության թվաքանակը կկրճատվի մինչեւ 100-200 մարդ, այսինքն՝ մինչեւ մի նիշ, որի դեպքում մոլորակը դարձյալ մարդկանցով բնակեցները գործնականում անհնար կլինի: Այսպիսի եզրահանգման են եկել Journal of Physics Special Topics-ում հրապարակված հոդվածի հեղինակները:

Հետազոտողները 2 գլխավոր գործոն են պարզել, որոնք զոմբիների զանգվածային հարձակման՝ «զոմբիացման» հնարավորության եւ արագության դեպքում կազդեն աշխարհի վերջի մեկնարկի արագացման վրա: Գիտնականների մոդելում օգտագործված սցենարներում զոմբիների կծելու հետեւանքով վարակումը տեղի է ունեցել 90 տոկոս դեպքերում, իսկ իրենք զոնբիներն ապրել են մոտ 20 օր՝ մահանալով ծարավից եւ սովից:

 Եթե անգամ համաճարակն սկսվի մեկ վարակված մարդուց, որն ապրում է խիտ բնակեցված տեղանքում, 100 օր հետո մոլորակի վրա ընդամենը 181 մարդ կմնա եւ մոտ 190 մլն զոմբի: Մասնագետները նշել են, որ հաշվի չեն առել մարդու կողմից զոմբիներին ոչնչացնելու հնարավորությունը: Այդ դեպքում մարդկությունը ողջ մնալու ավելի մեծ շանսեր կունենա, ընդգծել են հեղինակները:

Զոմբիների հայտնությունը աշխարհի վերջի ֆանտաստիկ սցենար է, որի դեպքում մարդկությունը ոչնչանում է սրընթաց տարածվող վիրուսի կամ բակտերիայի հետեւանքով: Վարակը տարածվում է, երբ զոմբին մարդուն կծում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *