«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը. Shamshyan.com

timthumb-3Shamshyan.com-ը գրում է` «Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ «Նաիրիտ» գործարանի դիմացի գլխավոր ճանապարհը փակել են և հրաժարվում են այն բացել՝ հայտարարելով, որ կառավարության տված խոստումը հերթական անգամ «օդ դուրս եկավ»։

Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ ինչպես ոստիկանության Շենգավիթի բաժնից, ովքեր փորձում են աշխատակիցներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն։

Ակցիայի մասնակիցներն ասում են. «Խնդիր չկա. բացենք, բայց ամեն անգամ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ խոստանալով, որ խնդիրը կլուծվի, սակայն լրիվ այն պատմությունն է, երբ ասում են՝ «էշ մի սատկի, գարուն կգա»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *