Yahoo-ի ղեկավարը կհեռանա ընկերության տնօրենների խորհրդից

defaultYahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը կհեռանա ընկերության տնօրենների խորհրդից, երբ Verizon-ն ավարտին հասցնի ընկերության գնման շուրջ գործարքը: Այս մասին հաղորդում է Business Insider-ը՝ վկայակոչելով Yahoo-ի հայտարարությունը:

Մայերի հետ միասին տնօրենների խորհրդից կհեռանան Yahoo-ի հիմնադիրներից Դեւիդ Ֆիլոն ու ղեկավար կազմի եւս 4 անդամներ: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ սա կապված չէ ապագա ղեկավարության հետ կոնֆլիկտներով:

 Ըստ Gazeta-ի՝ Yahoo-ի օպերացիոն բիզնեսի կլանումից հետո ընկերության մի մասը, որի հիմնական ակտիվները չինական Alibaba Group-ի եւ ճապոնական Yahoo Japan-ի բաժնետոմսերն են, կվերանվանվի Altaba:

Verizon-ը Yahoo-ն գնելու է 4.83 մլրդ դոլարով: Ակնկալվում է, որ գործարք ավարտին կհասցնեն այս տարվա առաջին եռամսյակում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *