Սահմանադրությունը փոխում են իշխանության վերարտադրության համար. Հայկ Խանումյան

հայկ

Արցախի խորհրդարանն այսօր հրապարակել է սահմանադրական փոփոխություններ հայեցակարգը, ըստ որի Արցախի հանրապետությունը կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարում նախագահական համակարգի: Թեմայի վերաբերյալԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարո’ն Խանումյան, այսօր հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հայեցակարգը: Հասցրե՞լ եք ծանոթանալ հայեցակարգին և ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։

— Մեր կուսակցությունն ի սկզբանե դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխությունների հարցում: Կուսակցությունների, քաղաքական ուժերի փետրվարյան առաջին հավաքում մենք այդ միտքը արտահայտել ենք և մինչ օրս այդ կարծիքին ենք: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում մեզ անհանգստացնող դրույթներ կան։ Մասնավորապես՝ անցումային դրույթների հետ կապված։ Օրինակ՝ ինչպես է կարգավորվելու մինչև 2020 թվականը նախագահի լինել-չլինելու հարցը, ինչ ձևով է դա լինելու անընդմեջ ընտրության խնդիրները և այլն:

— Ըստ Ձեզ՝ խնդրահարո՞ւյց է արդյոք կառավարման նախագահական մոդելի անցումը, թե ոչ։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այն։ 

— Հայեցակարգի էությունը կայանում է նրանում, որ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն, ըստ հայեցակարգի, իրականացվում են նույն օրը։ 2020 թվականին Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ՝ նախագահի և ԱԺ-ի։ Խնդիրն այն է, որ գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2017 թվականին և տվյալ հայեցակարգում մինչև 2020 թվականը նախագահի կարգավիճակը բաց է մնում։ Դեռևս քննարկվում են այդ անցումային դրույթները և մեզ խիստ անհանգստացնում է այդ հարցը։

-Այսինքն, ըստ Ձեզ, սահմանադրական փոփոխությունները խնդիր ունեն ապահովելու իշխանության վերարտադրությո՞ւնը։

-Այո, հեենց սկզբից մենք ասել ենք, որ մեր հիմնական մտավախությունը դա է։ Սա իշխանության վերարտադրության համար է արվում։

Սովորաբար, այնպիսի թույլ ժողովրդավար երկրներում, ինչպիսին Արցախն է, սահմանադրություն փոխում են իշխանության վերարտադրության համար: Այն բոլոր բարի նպատակները, որոնք հռչակվում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար, իրականությանը ուղղակիորեն չեն համապատասխանում։

Միքայել Նազարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *