ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին։ Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում։
Ընհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում.
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ՝ աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ մերժելու է Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, վատ է ընդունվել իշխանական վերնախավում: