Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմը կայացել է ՀՀԿ-ի թիկունքում

%d5%b4%d5%af%d5%b4%d5%bd

Կառավարության փոփոխության ամբողջ գործընթացն այնպես էր կազմակերպված, որ հանրային կարծիք ձևավորվի, թե իբր վարչապետ Հովիկ Աբրրահամյանն ինքնակամ է լքել իր պաշտոնը: Երեկ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զարգացրել է այս թեզը, Աբրահամյանից կերտելով պատվախնդիր մի մարդու կերպար, ով իբրև թե նեղվել է տնտեսական աճի ցածր տեմպերից:

Իրականում գործ ունենք քարոզչական էժանագին հնարքի հետ: Հայաստանում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ինքնակամ հրաժարական չի տալիս, որովհետև պաշտոնը առաջին հերթին գերշահույթի և ազդեցության միջոց է:

Էլ չեմ խոսում Հ. Աբրահամյանի մասին, ում համար վարչապետ լինելը մանկության երազանքի պես մի բան էր:

Սակայն այս ամբողջ իրարանցման մեջ ավելի ուշագրավ է այն, որ հանրապետականները փաստորեն ուշադիր չեն կարդում ու լսում իրենց առաջնորդի խոսքը: ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Կարապետյանի հետ երկար ժամանակ բանակցել է: «Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև ՀՀԿ-ին նոր ոգի հաղոր­դելը»,- նախօրեին ասել էր Սարգսյանը:

Մարդը մատչելի հայերենով ասել է, որ տևական ժամանակ է պետք եղել Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը հանգելու համար:

Այդ բանակցությունները վարվել են Հ. Աբրահամյանի կամքից անկախ, և հենց ձեռք են բերվել համաձայնությունները, Արգամիչին հասկացրել են, որ «երրորդն» ավելորդ է:

Սակայն Հ. Աբրահամյանի հրաժարականի պատմությունն ուշագրավ այլ ենթաշերտ ունի: Սա ոչ թե մեկ մարդու, նույնիսկ կառավարության, այլ մի ամբողջ համակարգի հեռացում է:

Նույն այն համակարգի, որի «որդիներն» են Վահրամ Բաղդասարյանն ու մյուսները:

Հիմա նրանք անընդհատ թմբկահարում են Հ. Աբրահամյանի ինքնակամ հրաժարականի փաստը, հասկացնելով, որ իրենք հեռանալու, հրաժարականներ տալու ցանկություն չունեն: Այլ խոսքով՝ չեն պատրաստվում հետևել Հ. Աբրահամյանի օրինակին:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *