ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններով. Ֆեդերիկա Մոգերինի

103411Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ, այդ թվում՝ մահապատժի արգելքը հանելու բանավեճի, ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունների պատճառով եւ կոչ է անում պաշտպանել ժողովրդավարական նորմերն ու մարդու իրավունքները երկրում: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները մեծ մտահոգությամբ են հետեւում Թուրքիայում կատարվող իրադարձություններին»,- ասել է Մոգերինին:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ մահապատիժը վերականգնելու մասին առաջարկով խորհրդարանին դիմելու հարցի ուսումնասիրությունը, խոսքի ազատության շարունակական ոտնահարումները, լրատվամիջոցների փակումը, լրագրողների եւ ընդդիմադիր պատգամավորների կալանքի օրդերները կարող են թուլացնել օրենքի գերակայությունն ու վտանգի տակ դնել խորհրդարանական ժողովրդավարությունը:

ԵՄ անդամները հիշեցնում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի դատապարման մասին՝ կոչ անելով իրավաչափ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայում պահպանելով խորհրդարանական ժողովրդավարությունը, այդ թվում՝ պահպանել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունները, արդար դատավարության իրավունքը, ինչը համապատասխանում է թեկնածու երկրի ստանձնած պարտավորություններին»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:

Նրա խոոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *