Անկարան մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին սատարելու համար

1474687736Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշողլուն մեղադրել է Գերմանիայի իշխանություններին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք գործում են Անկարայի դեմ: Այս մասին հաղորդում է NTV-ն: Ըստ Չավուշողլու՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Գերմանիայի քաղաքներում գումար է հավաքում իր գործունեության համար:

Իսկ դեռ նոյեմբերի 3-ին Բեռլինի հասցեին նմանատիպ մեղադրանքներով հանդես էր  եկել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք համոզված ենք, որ Գերմանիան, իր մոտ ընդունելով ծայրահեղական կազմակերպության անդամներին, ինչպիսիք են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, կարող է դառնալ ապաստարան նաև Գյուլենի ահաբեկչական կազմակերպության համար», — ասել է նա:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի էր ունեցել զինված ապստամբություն, որի կազմակերպմանը թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին: Նրանք պահանջում են, որպեսի Վաշինգտոնը իրենց հանձնի կրոնական գործչին: Իր հերթին Գյուլենը դատապարտեց հեղաշրջման փորձ իրականացնողներին և հայտարարեց, որ կապ չունի այդ ամենի հետ:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչված է Թուրքիայում որպես ահաբեկչական կազմակերպություն: ՔԱԿ-ն պայքարում է հանուն քրդերի քաղաքական իրավունքների ճանաչման և քրդական ինքնավարության ստեղծման: Թուրքական իշխանությունների և քրդերի միջև զինադադարը դադարեցվեց 2015 թ. հուլիսին, որի պատճառն հանդիսացավ Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի արդյուքնում սպանվեցին 32 մարդ, հիմնականում քրդեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *