Պրիմիտիվ պոպուլիզմ VS պատասխանատվության գիտակցում. հին ու նոր էլիտաների պայքարը Հայաստանում

Որքան ավելի ենtimthumb-2 մոտենում պառլամենտական ընտրությունները, այնքան թեժանում է կարծիքների բախումը հայաստանյան քաղաքական դաշտի մշտնջենական հարցի շուրջ. այն է՝ միավորվել թե՞ ոչ: Ընդ որում այդ հարցը քննարկման առարկա է թե՛ իշխանական, թե ընդիմադիր դաշտում: Երկու կողմերն էլ քաջ գիտակցում են, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, այլ հարց է թե կողմերից յուրաքանչյուրը ինչ պատասխան է
տեսնում այդ մարտահրավերներին: Որքանո՞վ են այսօր քաղաքական դաշտում գործող ուժերը ունակ լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են մեծամասամբ իրենց իսկ սխալների, բացթողումների, թերացումների արդյունքում: Որքանո՞վ են պատրաստ ընդունել սեփական ոչ կոմպետենտությունը: Պատասխանը թերևս ակնհայտ է :

Հայաստանյան քաղաքական դաշտը ավելի քան երբևե կարիք ունի վերափոխումների: Նոր գաղափարների, նոր ուժերի քաղաքական  դաշտ մուտք գործելը պարզապես օրվա պահանջն է: Մեր երկրին անհրաժեշտ են նոր քաղական ուժեր, որոնք իշխանությունը վերցնելուց չեն մոռանա վերցնել նաև պատասխանատվությունը պետության ապագայի համար, որոնք կունենան վաղվա օրվա հստակ տեսլականը և ամենակարևորը  ՝ քաղաքական ուժերի հանդեպ ձևավորված տոտալ անվստահության պայմաններում կկարողանան ստանալ միակ քվեն որը որևէ կերպ հնարավոր չէ կեղծել՝ ժողովրդի վստահության քվեն:

Նման ուժերի ջանքերի համախմբումը ընդհանուր նպատակների իրականացման համար կարող է տալ այդքան երկար սպասված դրական արդյունքը: Կա՞ն արդյոք քաղաքական դաշտում նման ուժեր. միանշանակ այո: Վերջին շրջանում նոր, երիտասարդ, սակայն քաղաքական հասունությամբ աչքի ընկնող, պրիմիտիվ պոպուլիզմից հեռու քաղաքական ուժերի ի հայտ գալը հույս է ներշնչում որ այսօր ավելի քան երբևե հնարավորություն կա իրականացնել իրական փոփոխություններ: Կա իրական հնարավորություն փրկելու քաղաքական դաշտը լճացումից, որի դեմ ժողովուրդը բողոքում է արտագաղթելով:  Հետևաբար ստեղծված օրհասական պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների, ուժերի և ջանքերի գեներացիան այլընտրանք ունենալ չի կարող, դա է մեր երկրի զարգացման, հեղինակության վերականգնման և պետականակենտրոն համակարգի ձևավորման գրավականը:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *