Շիրակի մարզում բուք է, առատ ձյան եւ բքի պատճառով բազմաթիվ փակ ճանապարհներ կան. իրավիճակը 09:30-ի դրությամբ

default-44ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով  փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:

Առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի են Բաղրամյանի, Աբովյանի, Սեւանի ճանապարհները եւ Մեղրու լեռնանցքը: Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մերկասառույց է:

Հայաստանի ԱԻՆ-ն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 09.30-ի դրությամբ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզում բուք է:

Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին եւ Չայնիի ոլորաններին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *