«Ժամանակ». Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը հանդիպել են արտերկրում. ԱԱԾ-ին դա հայտնի է դարձել

default-45«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս՝ այս տարի օգոստոս ամսին, երբ պաշտոնանկ եղավ Հովիկ Աբրահամյանը եւ ակնհայտ էր, որ նոր կառավարություն է ձեւավորվելու:

Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահի Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը:

Մեզ հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հորդորով է Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին՝ ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը: Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռեւս չունի, բայց նա, անպայման, ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին:

Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը հանդես գա ելույթով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *