Ուշագրավ մանրամասներ՝ Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքից

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d6%87

Արդեն տեղեկացրել ենք, որ ժամեր առաջ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սպանված են գտել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդուն՝ Արշակ Գրգորյանին։

ԼՈՒՐԵՐ.com-ին Գյումրիից տեղեկացրին, որ Արշակի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում, ավելի կոնկրետ՝ ականջի հետևից հրազենային վնասվածքով։

Շրջանառվում է ինքնասպանության վարկածը, սակայն, դա միանշանակ չէ։ Սպանության վարկածը չի բացառվում։ Ասում են՝ շատ խելոք երիտասարդ էր։ Քաղաքականությամբ բացարձակ չէր զբաղվում, այլ՝ իրենց ընտանիքին պատկանող գազալցակայանի գործերով։ Գյումրիի մեր աղբյուրը փոխանցեց, որ այս դեպքը տեղավորվում է քաղաքապետի առաջիկա ընտրությունների տրամաբանության մեջ։

Գյումրիում ուշագրավ և համառ լուրեր են շրջանառվում, որ դեպքի հետ կապ ունի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Բայց, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, այս պահին դժվար է ասել, քանի որ պաշտոնական դեռ ոչ մի տեղեկություն չկա։ ԼՈՒՐԵՐ.com-ը առաջիկայում մանրամասներ կներկայացնի։

Ք. Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *