ՄԱԿ ԱԽ-ի անդամները արժանին են մատուցել Բան Կի-Մունի գործունեությանը

default-49Անվտանգության խորհրդի անդամները արժանին են մատուցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի գործունեությանը: Նա պաշտոնը լքում է կազմակերպության ղեկավարի պաշտոնում 10 տարվա աշխատանքից հետո: ՄԱԿ գլխավոր քարտուղարն, իր հերթին, բարձր է գնահատել Խորհրդի անդամների խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ուղղված գործունեությունը եւ նրանց կոչ է արել կանգնեցնել Սիրիայի «մղձավանջը»:

ԱԽ անդամներին հրաժեշտ տալով՝ Բան Կի-Մունը նշել է, որ նրանք նորովի մտածելու ունակություն են դրսեւորել: Նա առանձնացրել է Խորհրդի մշտական ուշադրությունը խաղաղության եւ անվտանգության ենթատեքստում կանանց իրավիճակի հարցի հանդեպ: Նա Խորհրդի անդամներին կոչ է արել կենտրոնանալ կանխարգելիչ գործունեության վրա՝ շեշտը դնելով մարդու իրավունքների վրա եւ սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության հետ:

Բան Կի-Մունը հավելել է, որ խաղաղության եւ մոլորակի ամենաընչազուրկ բնակչության բարեկեցության «բանալին» Անվտանգության խորհրդի անդամների ձեռքում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *