Փոխմարզպետերի կրճատման հարցը՝ 2017-ին

k-1Այս տարվա նոյեմբերին ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է փոխմարզպետերի կրճատման հարցը, սակայն մինչ այս պահը որևէ փոխմարզպետի հաստիք չի կրճատվել: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու չեն կրճատվում փոխմարզպետի հաստիքները, կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը արձագանքել էր. «Վարչապետը հանձնարել է մարզպետերից ստանալ առաջարկություններ կրճատումների մասին: Սա կարծում եմ, որ ճիշտ որոշում է: Եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա նման հանձնարարական կտրվի վարչապետի կողմից: Կարծում եմ, որ ոչ ուշ քան մեկ ամսում կստանաք ձեր հարցի պատասխանը»,- նշեց նախարարը:

Հայաստանի գրեթե բոլոր մարզպետարանների կայքերից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր մարզպետ ունի նվազագույնը երկու խորհրդական, երկու օգնական և երկու տեղակալ, առավելագույնը՝ երեք տեղակալ, երեք խորհրդական և երեք օգնական: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ունի երեք տեղակալ, երկու խորհրդական և երկու օգնական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փոխմարզպետերի կրճատման հարցը հիմա քննարկման փուլում է և չի բացառվում, որ 2017-ին վերանայվեն հաստիքները: Հետաքրքրվեցինք՝ որտեղ է մարզպետը անհրաժեշտություն տեսնում կրճատման. «Քննարկման փուլում բոլորը հայեցողական հաստիքներն են: Եթե անկեղծ ասեմ, մենք երեք փոխմարզպետի անհրաժեշտություն էլ ունենք՝ հաշվի առնելով մարզի մեծությունը և ծանրաբեռնվածությունը: Բնականաբար, եթե 2017-ին որոշվի, որ պետք է կրճատումներ լինեն, այս առումով մենք պետք է փոխմարզպետերին ավելի շատ ծանրաբեռնենք աշխատանքով, որպեսզի կարողանան հասցնել»,- նշեց մարզպետը: Արթուր Նալբանդյանը անդրադարձավ, թե ինչու 2016-ին կրճատումներ չարեցին: Տարին մոտենում է ավարտին և շտապել, խնդիրներ լուծել, ըստ մարզպետի, ճիշտ չի լինի. «Դա օրակարգից դուրս չէ, բնականաբար 2017-ին կքննարկենք նաև հայեցողական հաստիքների հարցը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *