«Արման Գրիգորյանը ոչ մի կապ չունի տառասխալով կատարված հրապարակման հետ»

ynt

Մանվել Կոստանդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որոշ լրատվականներ կամ կոնկրետ հրահանգավորված Էջմիածնի ընտրությունների մասով սև քարոզչություն են իրականացնում, կամ դրանց ներսում աշխատող լրագրողները անձնական շահով պատվեր են կատարում։ Դեպքերի ու կոնկրոտ անձերի մասին առանձին կանրադառնամ։ Տիգրան Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու, արդեն ընտրված Արման Գրիգորյանի նկարով անձնական նախաձեռնությամբ ֆեյսբուքյան պաստառը պատրաստելու ժամանակ շփոթված տառասխալով պաստառ է պատրաստել, որտեղ նպատակ է ունեցել շնորհավորել ընտրված թեկնածուին, սակայն որոշ լրագրողներ թեման շահարկելով սկսել են «մուտիտ» տարածել։

Էս դեպքում եթե թեկնածուն կապ չունի այդ պաստառի հետ ու իր անվան հետ կապված նման չճշտված տեղեկատվություն են տարածում ոնց են վարվում։
Փաստորեն արատավորում են Արման Գրիգորյանի բարի համբավը, այնինչ նա ոչ մի կապ չունի տառասխալով կատարված հրապարակման հետ։ Արման Գրիգորյանի բուկլետում չկա եւ ոչ մի տառասխալ»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *