Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին «Հրապարակ»-ը հարցրել է՝ ինչպե՞ս պատահեց, որ ինքը չազդվեց վարչապետի օրինակից ու մյուս նախարարների պես չհամալրեց ՀՀԿ շարքերը։ «Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է»։ Այսինքն՝ հնարավոր է ՀՀԿ-ին անդամագրվե՞ք։ «Կյանքում անհնարին ոչինչ չկա»։ Հիշեցրինք, որ առջևում է նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձը, որի հովանավորությամբ Ռոստոմյանը դարձավ նախարար։
«…Եթե անկեղծ լինենք, Գագիկ Ծառուկյանի հետ երբևէ քաղաքական հարց չենք քննարկել, մեր թեմաները միշտ սպորտային են»,- շտապեց պատասխանել Հրաչյա Ռոստոմյանը։ Հետաքրքրվեցինք նաև՝ Ծառուկյանի վերադարձի պարագայում ինքը ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին կմիանա, Ռոստոմյանը, իր հայտնի ժպիտը դեմքին, առանց պատասխանելու, հեռացավ։