Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

%d5%b0%d5%b8%d5%be

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության հերթական նիստի վերջում իր հրաժարականի մասին հայտարարեց գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետն իր հայտարարությունում ասաց, որ իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է քաղաքական անջրպետի դեմ, աշխատել է համագործակցության կամուրջների կայացման համար:

Հովիկ Աբրահամյանն իր հայտարարությունում նշեց նաև, որ իր ղեկավարած կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար և իրենք մեծ ջանքեր են գործադրել հասարակության բոլոր անդամների երկխոսություն ձևավորելու գործում:

«Ես որոշել եմ հրաժարան տալ և նոր կառավարոթյուն ձևավորելու հնարավորութան տալ Նախագահին»,- ասաց Աբրահամյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *