Beeline-ն ընդլայնել է LTE/4G ցանցը Երեւանում եւ գործարկել է 4G ռոումինգը 13 երկրում

default-2Beeline-ը հայտարարում է Երեւանում LTE/4G բջջային ցանցի ծածկույթի նշանակալի ընդլայնման եւ 13 երկրի 15 օպերատորների ցանցում 4G ռոումինգի գործարկման մասին:

Մասնավորապես, Beeline-ը կրկնակի ավելացրել է 4G բազային կայանների քանակը սույն թվականի սեպտեմբեր ամսից: Բացի այդ, ընկերությունը գործարկել է 4G ռոումինգը իր բաժանորդների համար աշխարհի 13 երկրում որոնց թվում են՝ Վրաստանը, Իտալիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ եւ այլ երկրներ:

 «Հեռահաղորդակցության ոլորտը շարունակում է ընդլայնել 4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները, եւ Beeline-ը որպես երկրի խոշորագույն օպերատոր, փորձում է անմասն չմնալ եւ առաջարկել իր բաժանորդներին ժամանակակից տեխնոլոգիաներից եւ ցանցերից օգտվելու բոլոր առավելությունները: Մենք ոչ միայն հնարավորինս արագ ընդլայնում ենք մեր սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթը, այլ նաեւ ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել LTE ռոումինգ այլ երկրներում», — նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

4G ռոումինգից օգտվելու համար բաժանորդը պետք է ունենա 4G ցանցում աշխատող սմարթֆոն եւ LTE SIM-քարտ:

Նշենք, որ Beeline-ը հանձնել է փորձնական կոմերցիոն շահագործման Երեւանում 4G/LTE բջջային ցանցը 2016թ-ի սեպտեմբեր ամսին: Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *