Հովհարների գույների և շարժումների նշանակությունը

pic Հովհարը, որպես կնոջ ամբողջական կերպարն ապահովող աքսեսուար արտահայտում է որոշակի միտք։ Այդ հասարակ իրի օգնությամբ նրանք կարողանում էին ամբողջ նախադասություններ «ասել» առանց որևէ բառի: Հովհարի վրա առկա պատկերները ևս իմաստ ունեն և որոշակի միտք են արտահայտում։

Հովհարի գույնի նշանակությունը.
1. Սպիտակ- անկախություն
2. Սև- տխրություն
3.կարմիր- ուրախություն
4 վարդագույն և կապույտ- հավատարմություն
5.դեղին- մերժում
6. Կանաչ- հույս
7.արծաթագույն թելերով հյուսված-համեստություն
8. Ոսկեգույն թելով հյուսված- հարստություն
9. Սև և սպիտակ- խախտված անդորր
10. Շագանակագույն-երջանկություն

Հովհարի շարժումների նշանակությունը
1. Ձախ ձեռքով հովհարը դնել աջ այտին –ես համաձայն եմ քեզ հետ անցկացնել ողջ կյանքս
2. Ամբողջությամբ բաց հովհարն աջ ձեռքով դնել ձախ այտին- դու իմ իդեալն ես
3. Հովհարն ուղղել դեպի շուրթերն ու սիրտը- ես սիրում եմ քեզ
4. Փակ հովհարն աջ ձեռքով ուղղել դեպի սիրտը- ես քեզ չեմ սիրում
5. Հովհարը փակել և բացել՝ պահելով դեմքի դիմաց- իմ մտքերը միշտ քեզ հետ են
6. Փակ հովհարը պահել ձախ ձեռքի արմուկի մոտ- Զգույշ եղի՛ր, մեզ հետևում են
7. Հովհարով հարվածել ձեռքի ափին – ես սպասում եմ քո պատասխանին
8. Հովհարն աջ ձեռքով բացել ու փակել – ես կկատարեմ քո ցանկությունները։
9. Բաց հովհարը մի քանի անգամ թափահարել դեպի ձախ — ես ուզում եմ պարել ձեզ հետ
10. Փակ հովհարը հպել շուրթերին — լռե՛ք, մեզ լսում են

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *