Եթե բանակը կորցրինք, մենք անկախություն չենք ունենալու. Մուշեղ Սաղաթելյան

timthumb-2«Այսպիսի երիտասարդ շարժման օգնությամբ պետք է օգնություն ցույց տանք բանակին»,- «Միասնություն» համազգային շարժման քննարկմանը, խոսելով՝ հասարակություն-բանակ-պետություն թեմայի շուրջ, այսպիսի տեսակետ հայտնեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:

Ազատամարտիկը ցավով նշեց, որ անկախության տարիներից մեր ամենացավոտ և մինուճար զավակը բանակն է, որը շատ նեղության մեջ է:

«Եթե մենք 1992 թվականի նման մասնակցենք, միջնորդենք բանակի կայացմանը, մեր բանակը այդքան խնդիրներ չի ունենա և իշխանություններն էլ հնարավորություն չեն ունենա իրենց սանձարձակ պահել բանակի ու զինվորի նկատմամբ»,- ասաց Մուշեղ Սաղաթելյանը:

Ազատամարտիկն իր խոսքում անդրադարձավ նաև բանակում տիրող կոռուպցիայի խնդրին՝ նշելով՝ «դրա մեղավորը մենք ենք, որ լռում ենք և կուլ ենք տալիս»:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *