Նեյմարը Բրազիլիայի հավաքականում խփել է 50-րդ գոլը

maxresdefault-2Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Արգենտինայի հավաքականի դեմ հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ:

Սա ֆուտբոլիստի 50-րդ գոլն էր ազգային ընտրանու կազմում, որոնք հեղինակվել են 74 խաղերում: Նեյմարը Բրազիլիայի ընտրանու ռմբարկուների ցանկում 4-րդն է: Այս մասին տեղեկանցում է Four Four Two-ը:

Առաջին տեղում Պելեն է, ով 91 խաղում դարձել է 77 գոլի հեղինակ, երկրորդում Ռոնալդուն է (98 խաղ 62 գոլ), երրորդում` Ռոմարիոն (55 գոլ 70 խաղ):

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *