Բացակա պատգամավորի փոխարեն քվեարկեցին. Թեւան Պողոսյանը «գործ տվեց»

default-54Հայաստանի Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 85, դեմ 4 եւ ձեռնպահ 7 պատգամավոր:

Մինչեւ քվեարկությունը Թեւան Պողոսյանը խնդրեց վերականգնել պատկերը, պատգամավորը չկա, բայց կանաչ լույս է վառվում, ինչը նշանակում է` նրա փոխարեն քվեարկել են:

«Արխային, ես ուրախ եմ, եթե իմ ազգի համար կարելի է գործ տվող լինել, ապա ուրեմն այդպես եմ»,- ասաց Թեւան Պողոսյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց մեկ կողմը հանել` պնդելով, որ այդ պատգամավորը տեղում նստած է: Գալուստ Սահակյանը շարունակեց քվեարկության դնել այլ նախագծեր, մինչդեռ դահլիճում աղմուկը չէր շարունակում, պատգամավորները տեղից դժգոհում էին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *