«Հրանտի ընկերներ»-ն արդարություն են պահանջում Դինքի դատական գործում

unnamed-3-14Ստամբուլի արդարադատության պալատում դեկտեմբերի 19-ից 23-ը կանցկացվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության դատական գործի լսումները: «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հերթական դատական նիստից առաջ հավաքվել են արդարադատության պալատի առաջ` պահանջելով բացահայտել սպանության իրական մեղավորներին, հաղորդում է «Ակօս» պարբերականը:

«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անունից հայտարարություն անող Բյուլենթ Այդընը նշել է, որ պետական շատ կառույցներ սպանությունից մեկ տարի առաջ իմացել են, որ նման հանցագործություն է ծրագրվում:

Նա ընդգծել է, որ երկար տարիների դատավարությունը ցույց տվեց, որ երկրի ոստիկանության ու հետախուզության ներկայացուցիչները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդել, և նրանցից ոչ մեկը հանցագործությունը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:

Հիշեցնենք, որ «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր, պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *