Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը

7d06274b27a7d02bf56436c1f4f13da4-1Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շեշտադրվել Է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերն արծարծել են ռուս-թուրքական համագործակցության հարցերը, ներառյալ Էներգետիկայի ոլորտը:

Ինչպես հայտնել Է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրների, կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ Է իրականացնել Հալեպում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ընդգծել են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչներին ու զինյալներին տարհանելու կարեւորությունը: Ընդ որում Էրդողանը պատրաստակամություն Է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին եւ նրանց ապահովել ժամանակավոր կացարանով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *