Հարցումների արդյունքում Լե Պենը առաջ է անցել Սարկոզիից

xw_1030422Ֆրանսիական Ipsos հետազոտական կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքներով` ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն իր հեղինակությամբ 29%-ով գերազանցում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այս մասին գրում է The Independent-ը: 

Հաղորդվում է, որ Լը Պենն իր մոտակա մրցակցի` Սարկոզիի նկատմամբ առավելությունը շեշտակի մեծացրել է նախորդ հարցումների համեմատությամբ: Ավելի վաղ այդ առավելությունը կազմում էր 8%:

Իր հերթին` Սարկոզին 15%-ով առաջ է ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնայից:

Պարբերականի մեկնաբանությամբ` հասարակական կարծիքների հարցումներում Լը Պենի առաջընթացը ինչպես և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակը և Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանրաքվեի արդյունքները վկայում են, որ աշխարհում մեծացել է պոպուլիզմի մակարդակը:

Նշենք, որ այս տարվա փետրվարին Լը Պենը հայտարարել էր, որ առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *