Երևանում հանդիպել են հայ և ռուս գործարարները

timthumb (37)Անցյալ տարի հոկտեմբերին Երևանում կայացած  Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովից հետո  բավականին  լուրջ  և համակարգված  աշխատանք է տարվել հայ և ռուս գործարար շրջանակների միջև՝ արդյունավետ  գործնական հարաբերություններ  ձևավորելու  և զարգացնելու  նպատակով:

Այս ընթացքում համաժողովի կազմակերպիչների ակտիվ միջամտության շնորհիվ հայկական մի քանի տասնյակ ընկերություններ գործընկերներ են գտել  ռուսական շուկայում  և որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է:  Բնականաբար, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, թեև,  հիմնականում  համագործակցության օրինակները հաջողված են: Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի կազկոմիտեն ամենօրյա  և հետևողական աշխատանք է տանում նպաստելու արդեն կայացած համագործակցության և հնարավոր խոչընդոտների հաղթահարման  ուղղությամբ:

Այդ նպատակով Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի  նախագահ  Արա Աբրահամյանի  նախաձեռնությամբ և հրավերով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի  փոխնախարար Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  ռուսաստանյան խոշորագույն  արդյունաբերական ձեռնարկությունների և այդ գերատեսչության պատասխատնատու ստորաբաժանումների ղեկավարները:  Այսօր առավոտյան «Մարիոթ»  հյուրանոցում տեղի  ունեցավ հայ և ռուս գործարար շրջանակների ոչ ֆորմալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին  երկկողմ  գործակցության  հարցերը:

Հայկական կողմից պատվիրակության  ղեկավար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի առաջարկությամբ  հայ գործարարները ներկայացրեցին ռուսական կողմի հետ իրենց աշխատանքի հաջողված փորձը:

ՌԴ  Արդյունաբերության և առևտրի  փոխնախարար Գլեբ  Նիկիտինն էլ առաջարկեց քննարկել ոչ միայն  արդեն գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում  տեղ գտած դժվարություններն ու հաջողված փորձը, այլև քննարկել այնպիսի նոր նախագծեր և մտահղացումներ, որոնք կարող են   հեռանկարային և առավել արդյունավետ լինել  երկկողմ համագործակցության  ենթատեքստում:

Հայկական կողմից ռուսական շուկայում աշխատող  ընկերությունների ներկայացուցիչները  ներկայացրեցին  իրենց փորձը և մատնանշեցին  մի շարք  դժվարություններ և խնդիրներ, որոնց լուծումը  կնպաստի  հետագա առավել արդյունավետ համագործակցությանը: Պայմանավորվածություն  ձեռք բերվեց  խմբավորել  առաջացած հարցերն ու խնդիրները, տրմադրել դրանք համաժողովի կազկոմիտեին և հանդիպման մասնակից կողմերին  առաջիկա համաժողովում քննարկման պատրաստելու համար։

Ռուսատանի հայերի միության և Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի  նախագահ  Արա Աբրահամյանի  և ՌԴ արդյուանբերության և առևտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինի  գլխավորած աշխատանքային խումբն այսօր հանդիպումներ կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում և ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

Նախատեսվում են նաև հանդիպումներ տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության այլ առաջատար ճյուղերի ներկայացուցիչների հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *