Մեր գերագույն նպատակն է հայ հասարակությունում, ձևավորել քաղաքացիական գիտակցություն. Լուսինե Հարությունյան

15056236_1098022573650340_1287118870625876492_n«Միասնության» համաժողովի ժամանակ իր ելույթում «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնության անդամ Լուսինե Հարությունյանն անդրադարձավ կանանց և երիտասարդների քաղաքականության մեջ ներգրավվելու խնդիրներին: Նա հայտարարեց, որ այսօր այս ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը զգում են հատկապես երիտասարդները, որոնց պահանջները գնալով մեծանում են:

«Մեր գերագույն նպատակն է հայ հասարակությունում, և մասնավորապես՝ երիտասարդության մոտ, ձևավորել քաղաքացիական գիտակցություն և խրախուսել քաղաքացիների մասնակցությունը մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և հասարակական գործընթացներին: Վստահ եմ, որ բոլորիս համար բաղձալի քաղաքական փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին կհանգեցնեն դրական տեղաշարժի՝ տնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում, մեր՝ երիտասարդներիս, ձեռքերում է»,- ասաց նա՝ շեշտելով, որ երիտասարդները կարող են և պետք է բերեն հայաստանյան քաղաքական կյանքին պակասող թարմությունը, եռանդը և նորարարությունը:

Նա նշեց, որ իրենք հենց այս նպատակով են միացել շարժմանը և ընդգծեց, որ «Միասնության» համար, ի տարբերություն քաղաքական դաշտում գործող շատ ուժերի, նախ և առաջ, առաջնայինը հասարակության մեջ դրական փոփոխությունների նախաձեռնումն է՝ կրթական ու ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող երիտասարդների առաջքաշումը, սերնդափոխությունը, քաղաքական մթնոլորտի բարելավումը, հավասար ու արդար քաղաքական դաշտի ստեղծումը:

«Կազմակերպության և շարժման առաջնային նպատակներից է քաղաքական պրոցեսներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածության բարձրացումը: Կոչ եմ անում ազգիս՝ անկախ սեռական պատկանելիության՝ չտարակուսել սեփական իղձերի իրականացման հարցում: Մենք պետք է պահենք մեր անհատակ անկախ և վստահ մարդու կերպարը, ինչի հետ մեկտեղ՝ նաև հավատալ սեփական գաղափարներին: Մենք կունենանք ձեռքբերուներ, ինչը կհանդիսանա մեր կյանքի լուրջ գրավականը»,- եզրափակեց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *