Արման Վարդանյան. «Ներքին թշնամիներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակը մնա կոռումպացված»

15403107_1198868026858514_619821262_n՛՛Միասնություն՛՛ համազգային շարժման կազմակերպած հերթական կլոր-սեղան քննարկումը նվիրված էր հասարակություն-բանակ-պետություն կապին:

՛՛Միասնություն՛՛ համազգային շարժման խորհրդի նախագահ Արման Վարդանյանը անդրադառնալով այս շղթային նշեց, որ ինքը ծառայել է Հայաց բանակում և հենց ներսից գիտի կառույցի խնդիրները:

՛՛Կան հարցեր որոնք ուղղված են ազգային անվտանգությանը, և եթե չունենանք հզոր բանակ , չենք ունենա, ոչ՛ անկախություն, ոչ՛ էլ պետություն: Ունենալավ ուժեղ բանակ, պետք է նաև հստակ քայլեր ձեռնարկենք մեր բանակի էլ ավելի հզորացման համար: Այսօր ունենք նաև ներքին թշնամիներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բանակը մնա կոռումպացված , բացասական երևույթները արմատախիլ չարվեն , որպեսզի մեր զինվորների և մեր հերոսների կյանքի հաշվին նրանք շարունակեն վայելել իրենց բարեկեցիկ կյանքը՛՛,- իր խոսքում ասաց Ա.Վարդանյանը:

Հաջորդ ամենակարևոր հարցը , ըստ Ա.Վարդանյանի , հայոց սահմանների պաշտպանությանն էր վերաբերվում: ՛՛Հայոց սահմանները ոչ թե 18-ամյա զինվորները պետք է պաշտպանեն, այլ դա պետք է իրականացվի պրոֆեսիոնալ զինվորականների միջոցով: Պրոֆեսիոնալ զինվորներն էլ պետք է վստահ լինեն, որր այնպես, ինչպես իրենք են պաշտպանում մեր երկիրը, նույնկերպ էլ հայրենիքն է պաշտպանում թե՛ իրենց և թե՛ իրենց ընտանիքներին՛՛,-ասաց Ա.Վարդանյանը.

Նա նաև նշեց, որ շատ խնդիրներ կան բանակում, որոնց լուծումը ամենևին էլ ֆինանսական ծախսեր չի պահանջում, բայց բավականին օրակարգային է: Օրինակ՝ սպա -զինվոր փոխհարաբերությունները, որոնք երբեմն այնքան են սրվում, որ զինվորներին կարող են կանգնեցնել աղետալի հետևանքների առաջ:

՛՛Շատ մարդիկ երկրից արտագաղթում են ,որպեսզի իրենց որդիները չծառայեն բանակում , քանի որ շատերն իրենց պաշտպանված չեն զգում: Պետք է բարձրաձայնելով օգնել, որ նման խնդիրները լուծվեն, հակառակ դեպքում՝ վաղը ուշ կլինի: Եվ մինչ սպան զինվորի մեջ չտեսնի իր զավակին, եղբորը կամ հարազատին, ոչինչ էլ չի ստացվի: Դա նաև ռազմահայրենասիրական դաստիարակության պակասի հետևանք է՛՛,- ասաց Ա.Վարդանյանը:

Մանրամասները՝  ՛՛ՓԱՍՏ՛՛ թերթի այսօրվա համարում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *