Հարված մեջքից՝ թուրքական ոճով

iujk1Անկարայում ՌԴ դեսպանի սպանության լուրը կարծես սառը ցնցուղ լիներ միջազգային հանրության համար: Դժվար է կանխատեսել թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ  այս ահաբեկչությունը.նման միջադեպերից են սկսում համաշխարհային պատերազմները: Սակայն ինչու՞մ են մեղավոր այս պարագայում թուրքերը: Թերևս միայն նրանում, որ ի վիճակի չեն վերահսկելու սեփական երկիրը և այն սեփական ձեռքերով են վերածում ՛՛արյան ծովի՛՛: Մի բան ակնհայտ է. Դեպքերի նման զարգացումը շահավետ էր բոլորին, բացի Թուրքիայից: Հետևաբար, անգամ հաշվի առնելով թուրքերի ՝ անմեղ արյուն թափելու մեծ սերը՝ թուրքական կողմին մեղադրելու որևէ հիմք չկա:

ՌԴ դեսպանի վրա հարձակումը միանգամից կապվեց իսլամիստների հետ, որոնք իբրև այս քայլով վրեժխնդիր եղան Ռուսաստանից Հալեպում ծավալվող գործողությունների համար: Սակայն, չի կարելի աչքաթող անել նաև հնարավոր այլ տարբերակներ: Դրանցից մեկը՝  սաուդյան հետքն է: Պարզ է , որ թուրքերը ամենը բարդելու են Գյուլլենի կամ քրդերի վրա: Քանի որ վերջիններս ըստ թուրքական կողմի՝ մեղավոր են գրեթե ամեն ինչում, ինչ տեղի է ունենում Թուրքիայում: Սակայն չպետք է մոռանալ, որ Հալեպից իսլամիստների դուրս մղումը լուրջ հարված էր սաուդյան արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի՝ գահին տիրանալու հավակնություններին:

Իհարկե ուժերը որոնք կանգնած են այս հարձակման հետևում , նպատակ եին դրել տորպեդահարել կարգավորվող և թափ հավաքող ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն դժվար թե նրանց ցանկությունները իրականություն դառնան՝ ռուսները և թուրքերը չեն հրաժարվի Սիրիայի և գազամուղի հարցում ձեռք բերված կոնսենսուսից: Պատերազմի էլ գործը չի հասնի: ՌԴ շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի հետ հակամարտության պարագայում, կոնֆլիկտի մեջ ներգրավվելու է նաև արևմուտքը, իսկ այդ պարագայում իրադարձությունները կզարգանան Ռուսաստանի համար ոչ շահավետ սցենարով:

Ս.Խ.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *