Թուրքիայում կանջատվեն Google և Gmail ծառայությունները

timthumb-55Թուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտնել է, որ երկրում տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն են ստեղծվել, որոնք համատեղելի են ազգային մշակույթի և արժեքների հետ:

Ինչպես նշում է Turkishminute-ը, այդ ռեսուրսները շուտով կփոխարինեն Google և Gmail ծառայությունները:

Արսլանի կարծիքով` Թուրքիան պետք է օգտատերերի տվյալները պահպանի երկրի ներսում և երաշխավորի, որ կապը կարող է ամբողջությամբ վերլուծության ենթարկվել ներքին շուկայում:

Պաշտոնյան ավելացրել է, որ այս որոշումն ընդունվել է ամերիկյան Gmail էլեկտրոնային փոստային ծառայության մատուցողի ապահովության վերաբերյալ վերջին բանավեճերից հետո` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսքի» կապակցությամբ:

Նոր ծառայությունների անունները դեռևս չեն հաղորդվում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *