ԱՄՆ-ն կրկին մեղադրել է Պուտինին` ընտրություններին միջամտելու համար

d0b76d89455f4b1efc16d3b18988ea1eՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է կարգադրել կազմակերպել արդեն հայտնի «կիբերհարձակումների գործը»` ԱՄՆ քաղաքական պրոցեսների վրա ազդելու եւ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին վատաբանելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցում: Ինչպես հայտնում է «Лента.Ру»-ն, զեկույցը կազմվել է ՀԴԲ եւ ԿՀՎ հետ համատեղ: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ ռուսական կողմը ակնհայտ նախապատվություն է տվել թեկնածուներից մեկին եւ փորձել է ազդեցություն գործել ընտրական պրոցեսների վրա: Զեկույցում նշվում է նաև, որ Guccifer 2.0 հաքերը եւ DCLeaks.com կայքերը, որոնք անմիջականորեն կապ ունեն կիբերհարձակումների հետ, ղեկավարվել են ՌԴ Գլխավոր շտաբի կողմից: Ռուսական կողմի ենթակայության տակ գտնվող կառույցներն են գողացված ինֆորմացիան փոխանցել են ԶԼՄ-ներին եւ WikiLeaks-ին: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *