Ֆիլիպինների նախագահին սպառնում է իմփիչմենթ կատարած սպանությունները խոստովանելու համար

4402108Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նկատմամբ կարող է սկսվել իմփիչմենթի գործընթաց այն պատճառով, որ երկրի ղեկավարը խոստովանել է կատարած սպանությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ֆիլիպինցի երկու սենատորների։

«Սահմանադրության համաձայն դա առանձնապես ծանր հանցագործությոն է։ Զանգվածային սպանություններն այլ կերպ չեն կարող մեկնաբանվել, իսկ առանձնապես ծանր հանցագործությունը հիմք է հանդիսանում իմփիչմենթի համար»,-հայտարարել է սենատորներից մեկը։

Reuters-ի տվյալներով՝ Ֆիլիպինների ներկայացուցիչների պալատում Դուտերտեի դեմ տրամադրված է 297 պատգամավորներից ընդամենը 50-ը, ինչը բավարար չէ իմփիչմենթ հայտարարելու համար։

Հիշեցնենք, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել թմրանյութի վաճառքի մեջ կասկածվող անձանց, երբ զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *