Օբամային կապիկի հետ համեմատած ամերիկուհուն երկրորդ անգամ են աշխատանքից ազատել

timthumb-26Ամերիկուհի Պամելա Թեյլորին, ով ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային կապիկ էր անվանել, երկրորդ անգամ ազատել են աշխատանքից: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Այս անգամ իր հեռացումը որոշվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի իշխանությունների և «Clay County Development Corp» ոչ կոմերցիոն կազմակերպության կողմից, որը զբաղվում է ծեր և աղքատ ամենրիկացիների օգնությամբ: Թեյլորը կազմակերպության տնօրենն էր:

Նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Թեյլորը Մելանիային ր Միշել Օբամային համեմատել է և հայտնել, որ ուրախ է Սպիտակ Տանը տեսնել նորաձև և գեղեցիկ առաջին տիկնոջ: Ընդ որում նա նշել է, որ «բարձրակրունկներով կապիկը» հոգեմաշ էր անում:

Այդ հաղորդագրությունից և դրան հաջորդող սկանդալից հետո Թեյլորն ինքնակամ հեռացել էր «Clay County Development Corp»-ում ղեկավարի պաշտոնից կազմակերպության ոչ խտրական քաղաքականությունը խախտելու համար:

Նրան, այնուամենայնիվ, նույն ամսում կրկին աշխատանք էին առաջարկել:

Միշել Օբաման Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին աֆրոամերիկյան ծագմամբ առաջին տիկինն է: Ի տարբերություն իր ամուսնու՝ Բարաքի, ով քենիացի ուսանողի և սպիտակ ամերիկուհու որդի է, Միշելը սևամորթ ստրուկների սերունդ է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *