Թբիլիսիում ամանորյա գիշերը հրատեխնիկայի պատճառով տասնյակ մարդիկ են տուժել

default-87Թբիլիսիում ամանորյա գիշերն ու հետագա տոնական օրերին հրատեխնիկայից ավելի քան 50 մարդ է տուժել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Շտապ օգնության ծառայությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թբիլիսիում դեկտեմբերի 31-ից հունվարի 3 ժամանակահատվածում շտապ օգնության բրիգադ կանչելու 54 դեպքերը վերաբերել են հրատեխնիկայից ստացած վնասվածքներին ու այրվածքներին։ Երկու չափահաս քաղաքացիներին ստիպված են եղել հոսպիտալացնել, նրանց ձեռքերի մատները անդամահատել են»,- հայտնել են Ծառայությունից։

 Նաեւ ամանորյա տոներին թունավորման պատճառով ավելի քան 400 անգամ շտապ օգնության ծառայություն են կանչել, հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *