Ծառուկյան դաշինքը հաղթանակի հասնելու ամենամեծ շանսերն ունի

timthumb (25)Վերջին շրջանում արված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին ծանոթանալով և նայելով հասարակության շրջանում տիրող տրամադրություններին, պարզ է դառնում, որ արդեն իսկ ուրվագծվել է գալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր ֆավորիտը, այն է՝ Ծառուկյան դաշինքը:

Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը, ինչպես նաև կառուցողական և հանրության անմիջական շահերից բխող նախընտրական ծրագրի ողջունելը հասարակության լայն շերտերի կողմից՝ թույլ են տալիս պնդել, որ Ծառուկյան դաշինքը ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից հաղթանակի հասնելու ամենամեծ շանսերն ունի:

Որևէ այլ գործիչ այդչափ ընդունելի և հարգված չէ մեր երկրում, որքան Գագիկ Ծառուկյանը, ում հայրենասիրությունը, սեփական ազգին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը և պատվախնդրությունը կասկածի ենթակա չէ: Նման հասարակական-քաղաքական գործչի շուրջ ձևավորված դաշինքը պարզապես դատապարտված է հաղթանակի:

Մարիետա Խանաղյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *