Գերմանիան մեկնաբանել է Բեռլինում ահաբեկչության մասին ԴԱԻՇ-ի հայտարարությունը

36850350_403Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը երկրի քաղաքացիներին կոչ է արել սառնասրտություն ցուցաբերել այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ը ստանձնել է Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում։

Նախարարի խոսքով՝ քննիչները որոշակի հետքեր ունեն, որոնք այժմ դիտարկվում են։

«Մենք պետք է հատուկ ծառայություններին թույլ տանք անել իրենց աշխատանքը։ Նրանք լարված աշխատում են։ Ոչ մեկ չի հանգստանա, քանի դեռ հանցագործը կամ հանցագործներն ազատության մեջ են»,-հայտարարել է նախարարը։

Քննիչները դեռևս վտսահ չեն, որ ահաբեկչության «հեղինակը» ԴԱԻՇ-ն է։ Գերմանիայի գլխավոր դատախազն իր հերթին նշել է, որ մինչև հիմա չկա ահաբեկչությունը խոստովանելու վերաբերյալ տեսանյութ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *