Հրդեհ Նյու Յորքում. ավելի քան 20 տուժած կա

defaultՆյու Յորքի Մանհեթենի երկրաքերերից մեկում հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է տուժել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Կրակը տարածվել է շենքի չորրորդ եւ հինգերորդ հարկերում: Ականատեսների հաղորդմամբ՝ հրդեհի հետեւանքով շենքի ապակիները կոտրվել են: Տուժածներից երեքը հրշեջներ են:

 Հրդեհի հետեւանքով տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *