Քանի դեռ մենք Մոսկվայի ազդեցության տակ ենք, Իրանը Հայաստանում ներդրում չի անի. Աշոտ Եղիազարյան

defaultԻրանցի ներդրողները Հայստանում ներդրումներ չեն կատարի, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Աշոտ Եղիազարյանը:

«Հայ-իրանական հարաբերություններում Իրանի նախագահի այցը բեկում չի կարող համարվել, քանի որՀայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո եւ այդ ազդեցությունը մեծացավ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Ներդրողները Հայաստան չեն գալիս, որովհետեւ լուրջ քաղաքական ռիսկեր կան: Անհնար եմ համարում նաեւ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, Իրանը դրան երբեք չի գնա»,- ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *