Ներսեսը առողջական խնդիրներ ունի եւ այդ վիճակով արդեն ութ օր հացադուլի մեջ է. հարազատ

defaultՄայիսի 31-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին,  NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Վարսիկը:

Նա նշեց, որ իր եղբայրը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ մի քանի անգամ վատացել է: Չնայած առողջական խնդիրներին, Ներսես Պողոսյանն արդեն 8 օր հացադուլ է անում` այդպիսով բողոքելով իր քրեական գործի դեմ:

 Վարսիկը նշեց, որ Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է իր խափանման միջոցը փոխել եւ ազատ արձակել:

«Մեզ չեն ասում, բայց մենք գիտենք, որ նա առողջական խնդիրներ ունի եւ այդ վիճակով արդեն ութ օր հացադուլի մեջ է: Ամեն ինչ նրա հանդեպ շատ անարդար է, նա այդ վիճակում հացադուլ է անում` ելնելով անելանելի վիճակից»,-ասաց նա:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվել է դատարան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *