Անգամ եթե ադրբեջանական Socar-ը գնի ՀՀ մտնող գազատարի 25 տոկոսը, դրա մեջ դրամատիկ ոչինչ չկա. Գիա Խուխաշվիլի

defaultՎրաստանի կառավարության կողմից Հայաստան մտնող գազատարի բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառելու մտադրությունն առանձնապես չունի քաղաքական բաղադրիչ, զուտ տնտեսական խնդիր է, մեր ներքին հարցն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ նշել է Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլին:

«Տրամաբանությունը պարզ է, մի կողմից պետք է ներդրումներ ներգրավել, մյուս կողմից կա որոշակի դեֆիցիտ բյուջեում: Եթե դիտարկենք տեսական ռիսկերը, անգամ ամենավատ սցենարը դիտարկենք, եւ ենթադրենք ադրբեջանական Socar-ը գնեց այդ գազատարի 25 տոկոսը, որի հավանականությունն, իմ կարծիքով 5 տոկոսից էլ քիչ է, դրանից ի՞նչ: Նախ, 25 տոկոսը չի տալիս հատուկ իրավունքներ ընկերության մենեջմենտում, մյուս կողմից Վրաստանն ունի միջազգային պարտավորություններ, գազի տեղափոխումը խստորեն վերահսկվում է, ով էլ լինի գազատարի սեփականատերը: Վրաստանը հստակորեն պահպանելու է իր պարտավորությունները»,-ասաց վրացի փորձագետը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *